keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Հայկ Պետրոսյանն ու Նարինե Դովլաթյանը տպավորել են ֆրանսիացիներին

visibility 3899 commentմեկնաբանել

Դերասան-երգիչ Հայկ Պետրոսյանն ու երգչուհի Նարինե Դովլաթյանը 2 օր առաջ են վերադարձել Ֆրանսիայից, ուր մեկնել էին գործնական նպատակով։ Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքը Երևանի Արաբկիր վարչական շրջանի գործընկեր քաղաքներից է, ուր էլ պաշտոնական այցով մեկնել էր հայաստանյան պատվիրակությունը։

IMG_9237

Պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքի տոնի կապակցությամբ էնտեղի քաղաքապետի հրավերով Հայաստանից պետք է ներկայացուցչական խումբ մեկներ, որոնց թվում էին նաև երգիչ երգչուհիներ։ Հայաստանը ներկայացնելու համար ընտրվել են Ֆրանիսայում ապրած դերասան-երգիչ Հայկ Պետրոսյանն ու երգչուհի Նարինե Դովլաթյանը։

«Իրենց ավանդույթներին համաձայն միջոցառումների շարք էին կազմակերպել։ Քաղաքում ստեղծել էին 17-18-րդ դարի տրամադրություն»,- ասաց Ալեքսանդրն ու հավելեց, որ այս դեպքում կարևոր էր այն հանգամանքը, որ հայ արտիստները ելույթ էին ունենում ոչ թե Ֆրանսիայի հայ համայնքի, այլ հենց ֆրանսիացիների համար։ -Նրանք շատ գոհ էին մեր արտիստների ելույթներից, զարմացած էին, չէին սպասում, որ այդչափ տիրապետում են ֆրանսիական մշակույթին, Հայկի դեպքում նաև՝ լեզվին։ Իրենք չէին սպասում, որ այդպիսի արտիստներ ունենք։ Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ նաև գեղեցկության մրցույթ, որի ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև Հայկը»։

13483143_1215941238446040_6462389307491701691_o

Հայկն ու Նարինեն երգել են 2 համերգի ժամանակ։ Նրանք միասին կատարել են «Էրեբունի Երևանը», ինչպես նաև ներկայացրել են «cover»-ներ Շառլ Ազնավուրի, Ռեյ Չարլզի, Էլվիս Փրեսլիի, Զազի, Սելին Դիոնի երգացանկերից։

Ալեքսանդրը նշեց նաև, որ ֆրանսիական կողմը ցանկություն է հայտնել, որ համագործակցությունը շարունակական լինի, և հայ երգիչները պարբերաբար երգեն իրենց քաղաքում հենց ֆրանսիացի լսարանի համար։

6-օրյա շրջագայության ընթացքում նրանք եղել են նաև  Փարիզում, Վարշավայում և Վիեննայում։ «Շատ լավ թիմ էինք հավաքվել։Միջոցառումներից առաջ ու հետո նաև զբոսնեցինք, շատ լավ ժամանակ անցկացրինք»,- եզրափակեց Ալեքսանդրը։

13458572_1215941088446055_8191248599745101158_o13475194_1215941491779348_8905432087957226752_o13482952_1215940831779414_4882187126958157852_o13490691_1215941415112689_6873718324826924726_o13497756_1215940691779428_7158285523673746487_o13498033_1215940878446076_9106529487251837829_o13502648_1215940681779429_1678581925796590045_o13528061_1215941655112665_5074199536298230853_o13528086_1215940741779423_3974139049855952115_oimage-0.02.01.2c17c93757fdc0259a807f477c822b19cb269435b063e4ebd36cec04aafd0e4e-Vimage-0.02.01.ecab4c158d97fc9e3bc4ac044396de12ed6612c2babe628eee0f23f04b2497ca-VIMG_9173IMG_9176IMG_9178IMG_9180IMG_9185IMG_9186IMG_9189IMG_9191IMG_9192IMG_9199IMG_9233

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել