Tert.am-ը գրում է.

Street style-ը վաղուց իր ուրույն տեղն է զբաղեցրել նորաձևության աշխարհում, առանց որի դժվար է լիարժեք պատկերացում կազմել հագուստի հարցում տվյալ երկրի ճաշակի և նախասիրությունների մասին։

Շրջելով Երևանի կենտրոնում` Tert.am Youth-ի ֆոտոխցիկը ֆիքսել է տղաների և աղջիկների նորաձև և հետաքրքիր look-երը, ինչպես նաև ոճաբան-մոդելավորող Ֆաինա Հարությունյանից պարզել՝ ինչն է այս ամառ թրենդային։


«Այս սեզոն նորաձև են խալաթ-զգեստները, գիշերազգեստ-զգեստները, տաբատների վրայից հագած զգեստները, պլիսը, ծալքերը, ռոմանտիկ ոճը, կետավոր պրինտը, խոշոր ծաղիկները, ապլիկացիաները, ծովային թեման, համակցված կտորները, լայն թևերը, բաց ուսերը, ցանցը, ժանյակը, կաշին, փայլուն կտորները, գծերը, բախրաման, անթև զգեստները, կոնտրաստային կոճակները...


Ընդհանուր առմամբ՝ խոսելով այն մասին, թե ինչն է նորաձև այս սեզոնին, չի կարելի սահմանափակվել միայն մեկ գույնով կամ ձևով։ Նորաձևությունը տարատեսակ է, և այդ բազմազանության մեջ ընտրեք այն, ինչը Ձեր սրտով է։

 Street style Yerevan. PHOTOSHOOT

 

Ամբողջական ֆոտոշարքը դիտեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել