Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 300գր (փխրուն)
- կարագ - 80գր
- խտացրած կաթ - 400մլ
- ձու - 3 հատ (դեղնուց)
- կիտրոն - 1/2 հատ
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք թխվածքաբլիթը, ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված սառը
կարագը ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի:
Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 15 րոպե 180 աստիճանում: - Հարում ենք ձվի դեղնուցներն ու խտացրած կաթը, ապա կրեմի մեջ քամում ենք
կիտտրոնի հյութը և շարունակում հարել ևս 5 րոպե: - Հանում ենք թխվածքը ջեռոցից, վրան լցնում կրեմը, գդալով հարթեցնում և կրկին դնում ջեռոցի մեջ 10 րոպեով:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի և մատուցում:
Մատուցելիս զարդարեք խտացրած կաթով թխվածքը հատապտուղներով, կտրատված մրգերով կամ քերած շոկոլադով:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D5%AD%D5%BF%D5%A1%D6%81%D6%80%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D5%BE/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել