Այն, որ իսրայելական նշված ռեսուրսը կարող էր ադրբեջանական պատվեր կատարել և նմանատիպ հոդված հրապարակել, տրամաբանական է, եթե հաշվի առնենք մի քանի կարևոր հանգամանքներ.
1) Ադրբեջանական մամուլում նշված ապատեղեկատվությունը տարածվեց «լույսից արագ», և դա այն դեպքում, երբ չկա տեղեկությունը հաստատող վստահելի աղբյուր: Առավել ևս ԻԻՀ հոգևոր առաջնորդի «մահվան մասին» ոչինչ չկա հենց իրանական մամուլում:
2) Ադրբեջանական մեդիա մամուլը ևս խիստ գրաքննության տակ է գտնվում, և եթե տարածվում է նմանատիպ տեղեկատվություն Իրանի թշնամական երկրի` Իսրայելի ինչ-որ մի կայքի վրա հղումով, ապա դա պատահական լինել չի կարող, հետևաբար արվում է պետական վերնախավի հրամանով:
3) Հռոմի պապի այցը մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանի թե՛ քաղաքական շրջանակներում և թե հասարակության մեջ: Տրամաբանական է, որ առաջ է եկել այսպիսի հարց. «Ինչպե՞ս պատասխանել Հռոմի պապի` Հայաստան այցին»: Պատասխանը պետք է լիներ սա. «Բաքու հրավիրենք շիայական աշխարհի հոգևոր առաջնորդին` Ալի Խամենեիին»: Իսկ թե ի՞նչ է եղել դրա շարունակությունը, արդեն պարզ է Խամենեիի մահվան մասին այն հրապարակումներից, որոնցով հեղեղվեց ադրբեջանական մամուլը:
4) Իսրայելի նորանշանակ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ընդամենը մեկ ամիս առաջ, խոսելով Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններից, նշեց. «Բոլոր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է մեր պետությունների շահերին»: Իսկ բոլոր ոլորտներից մեկն էլ տեղեկատվական դաշտում համագործակցությունն է, կողմերից մեկին անհրաժեշտ լինելու դեպքում նաև համատասխան թեմայով ապատեղեկատվության տարածքումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10207031484406315?notif_t=close_friend_activity¬if_id=1467013086601150
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել