Սպասում էի Պապը գնար , նոր ասեի.

Էրեկ մի կարևորագույն դրվագի ականատես եղա.
Հրապարակում սպասում էինք Պապի ժամանմանը.էդ ընթացքում բոլորը իրար հրմշտում էին ,գոռգռում . Փորձեցի հասկանալ ,դե պատմական պահ ա ,բոլորն էլ ուզում են հնարավորինս մոտիկից տեսնել Սուրբ Մարդուն. Ու ..... մեկ էլ սկսեցին դրոշակների բաժանումը.ժողովուրդը խուճապի մեջ ընկավ ,սկսեցին իրար գլխի վրայով թռվռալ ,ձեռքները պարզել ,որ դրոշ վերցնեն. Էդ ընթացքում խփելով դիմացինի գլխին քթին. Մեկի ուսի վրա ,մյուսի վոտքը ,էն մյուսի գլխին ես իմ ում պայուսակը. Մեկը գոռում ա ախխ աչքս. Մյուսը, ինձ էլ տուր. Մի խուճապ ,մի հրմշտոց մի ճվճվոց . Ով հասցներ մի 10 հատ ավել վերցներ.
Ակամայից հիշեցի Երևան Մոլի տորթի պատմությունը ,երբ մի կտոր տորթի համար մարդիկ իրար սկսեցին տրորել բառիս բուն իմաստով. Նաև հիշեցի , երբ կանանց տոնի արթիվ քաղաքապետարանը ծաղիկներ էր նվիրում. "Նվիրում" ոնց էին փափկասուն կանայք իրար մազ փիտրում, իրար հայհոյում մի հատ վարդ ավել վերցնելու համար. Կանայք.. ասում եմ կանայք ....
Էրեկ տղամարդիկ կին երեխա չխնայելով իրար շալակ էին բարձևանում ,դրոշ վերցնելու համար... Տղամարդիկ....
Բոշա կա մեջներս . Մի հաստ բոշա, որին վաղուց վերացնել ա պետք. Իսկապես ամոթ ա ժողովուրդ.
Դա էլ հո անապահով կյանքի մասին չի խոսում? Դա ներքին բարձրության մասին ա խոսում.
Սպանեք մեջներիդ բոշին վերջապես !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել