Tert.am–ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հռոմեա-կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրի գեյերից նրանց նկատմամբ նախկին վերաբերմունքի համար։

Ըստ հոգևոր առաջնորդի՝ եկեղեցին իրավունք չունի դատապարտելու գեյերին և նրանց հարգանքով պետք է վերաբերվի։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Ֆրանցիսկոսը, գեյերի վարքի որոշ դրսևորումներ կարող են դատապարտելի լինել այնքանով, որ դրանք վիրավորական են մյուսների համար։

Դրա հետ մեկտեղ, Հռոմի պապի խոսքով, եկեղեցին նաև ներողություն պետք է խնդրի այն մարդկանցից, ում նկատմամբ անարդար է եղել՝ աղքատներ, կանայք և երեխաներ, որոնք շահագործման են ենթարկվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել