Բանանը շատ հասնելուն պես սկսում է սևանալ և շատերը կարծում են, որ այն այլևս պիտանի չէ օգտագործման համար, սակայն մի շտապեք նման եզրակացություն անել: Հասած բանանից կարող եք պատրաստել դիմակներ, որոնք մաշկին թարմ և գեղեցիկ տեսք կհաղորդեն:

Բացի այդ կարող եք նաև պաղպաղակ կամ հյութ ստանալ: Հասած բանանը կարող եք հարել և խմորեղնի միջուկ պատրաստել դրանից: Եվ վերջին հաշվով` ուղղակի կերեք, դա իր մեջ ոչ մի վտանգավոր բան չի պարունակում, ուղղակի պակաս հարմար է բռնելու համար։

Այսքանը հասած բանանի մասին, իսկ սովորական բանան ուտելիս կեղևը մի նետեք, քանի որ այն ևս պետքական է:

Կարող եք կեղևը ներսի մասով քսել ատամներին, որը կսպիտակեցնի դրանք, իսկ եթե կեղևը քսեք մաշկին այն կծառայի որպես դիմակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել