Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրման փաստացի մերժման առթիվ հայտարարությանը, ասել է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը իրականացնում է բանակցությունների իմիտացիա, նպատակ չունի խաղաղ ճանապարհով իրականացնել խնդրի լուծումը և պարզապես ժամանակ է ձգում՝ հարմար առիթի դեպքում նոր ռազմական ավանտյուրա իրականացնելու համար:

«Կարծում եմ՝ Մինսկի խումբը պետք է հստակ արձագանքի Ադրբեջանի նախագահի մերժողական դիրքորոշմանը, որովհետև Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները բազմիցս խոսել են, որ վստահության մեխանիզմների ներդրումը անչափ կարևոր է: Սա ոչ թե հայկական  կողմի ցանկությունն է, սա միջնորդ երկրների առաջարկն է եղել, եթե կուզեք՝ պահանջն է եղել»,-ասաց ԱԺ խոսնակը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս զինծառայողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, ասել է, որ կողմ չէ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրմանը:

«Ինչ վերաբերում է հաշտեցման համար հայերի կողմից առաջադրված պայմանին՝ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմին, կարծում եմ, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Նախ և առաջ՝ այդ մեխանիզմները գոյություն չունեն:  Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները: Այդ դեպքում այսօր այդ հարցը քննարկելը կլիներ սխալ»,-հայտարարել է Ալիևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել