Քիչ են այն իրադարձությունները, որոնք հընթացս որակվում են որպես պատմական։ Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցն այդպիսին էր ի սկզբանե։ Կաթոլիկ աշխարհի առաջնորդի ուխտագնացությունն առաջին քրիստոնեական երկիր պատմություն էր կերտում իր ամեն դրվագի և բոլոր հարթությունների մեջ` քաղաքական, հոգևոր, արժեհամակարգային, տեղեկատվական։

Պատմությունը կերտում են մարդիկ։ Իհարկե, այս դեպքում նախևառաջ, Պապ Ֆրանցիսկոսը։ Իհարկե, այցի նախաձեռնողներն ու կազմակերպիչները։

Բայց պատմություն կերտեցինք նաև մենք` Հայաստանի քաղաքացիներս, երբ բացեցինք մեր սրտերը այդ մարդու առջև, երբ ներս թողեցինք նրան մեր հոգիների մեջ, երբ հետևում էինք իր աղոթքներին և ջերմանում` հասարակ ժպիտից։

Եվ Հռոմի Պապը դարձավ մերը ոչ որպես եկեղեցական առաջնորդ կամ պետության ղեկավար, այլ որպես մարդ, որպես բարեկամ, որպես հեղինակություն։

Մնում է մենք լույս ու ճրագ պահող լինենք, սիրենք, որ սիրվենք, տանք, որ ընծայնվի մեզ, հավատանք ու փոխվենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել