Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի՝ դուրս գալու վերաբերյալ որոշումից հետո պետք է նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեն՝ տեղեկացնում է France Press-ը:

«Բարեկամ երկիրը, գործընկեր երկիրը, որի հետ մենք բազմաթիվ կապեր ունենք, որոշել է հեռանալ մեր միությունից՝ ԵՄ-ից, որը մենք համարում էինք անբաժանելի և անհաղթ»,- նշել է Օլանդը:

«Դա Ֆրանսիայի և Գերմանիայի պատասխանատվությունն է՝ վերցնել նախաձեռնությունը, որովհետև մենք ցույց տվեցինք, որ դժբախտությունից, սարսափից և պատերազմներից մենք կարողացանք ստեղծել ամուր բարեկամական հարաբերություններ. առանձին-առանձին մենք համարձակվում ենք լինել տարաձայնությունների և վեճերի մեջ: Միասին մենք կարող ենք ոչ միայն խաղաղություն հաստատել, այև վաստակել հարգանքը Եվրոպա կոչվող այս հրաշալի միության քաղաքացիների»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել