Tert.am-ը գրում է.

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիային: Հանդիպման 2-րդ րոպեին Պոլ Պոգբան խախտել է կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին նշանակել է 11 մետրանոց հարված, որը վստահ է իրացրել Ռոբի Բրեդին:
 
Առաջին խաղակեսում որոշակիորեն հավասար պայքար էր, սակայն ընդմիջումից հետո Դիդյե Դեշամի թիմը սկսեց ավելի ակտիվ գործել: Անտուան Գրիզմանը 58-րդ րոպեին նախ գլխի գերազանց հարվածով հավասարեցրեց հաշիվը, ապա երեք րոպե անց նաեւ խփեց հաղթական գոլը: 66-րդ րոպեին Գրիզմանը միայնակ էր հայտնվում դարպասապահի առջեւ, սակայն նրա առաջխաղացումը կասեցրեց Շեյն Դաֆին, ով հեռացվեց դաշտից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել