Tert.am-ը գրում է.

Եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց այցը առաջին քրիստոնյա երկիր և կվերադառնա Հռոմ:

Հռոմի պապին օդանավակայանում կճանապարհեն ՀՀ հոգևոր ու աշխարհիկ իշխանությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 

Հանրապետության Հրապարակում և Գյումրում խաղաղության աղոթք բարձրացրած Պապին  հայաստանցիները կհիշեն որպես մեծ մարդասեր, ով չխորշեց պատմության անցքերն անվանել իրենց անուններով՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը ու խաղաղության աղոթք բարձրացրեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար:

Հայաստանցիների համար Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առանձնահատուկ էր նաև իր համեստ կեցավարությամբ ու քաղաքացիների հետ շփումներում պարզությամբ:
















Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել