Tert.am-ը գրում է.

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալով (Brexit)` թուլանալու են «Արևելյան գործընկերության» ու «Հարևանության» ծրագրերն անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, քանի որ ԵՄ-ն իր ներքին խնդիրներով ավելի շատ զբաղվելու է իր առջև ծառացած մարտահրավերներով:

Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը`անդրադառնալով հարցին, թե աշխարհը ցնցած Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Հայաստանի համար, այլ, բնականաբար, առաջին հերթին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ծիրում:

«Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ: Հետևաբար, ակնհայտ է, որ ԵՄ-ի հետաքրքրությունն ու հնարավորություններն առ հարևան երկրներ, մասնավորապես, մեր տարածաշրջանի և Հայաստանի, պակասելու է: Պակասելու է, որովհետև ԵՄ գերակայությունը դառնալու է հենց ԵՄ արդյունավետության պահպանումը, որին էլ ուղղվելու են հիմնական քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները: Եվ այս պարագայում`առաջիկա տարիներին խոսել ԵՄ հնարավոր ընդլայնման մասին, հնարավոր չէ»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել