Mercer ընկերության կողմից հրապարակվել է այցելուների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների 22-րդ վարկանիշը՝ հայտնում է euromag.ru-ն:

Այդ վարկանիշում տեղ են գտել 5 մայրցամաքներում գտնվող 209 քաղաքներ: Ցուցակը կազմելու համար մասնագետները համեմատել են տարբեր քաղաքներում 200 հիմնական տարրերի ընդհանուր արժեքը: Այդ տարրերի մեջ են մտնում բնակարանը, տրանսպորտը, սնունդը, հագուստը, կենցաղային ապրանքները և այլն:

Եվրոպայում այցելուների համար ամենաթանկ քաղաքը դարձել է Ցյուրիխը: Համաշխարհային վարկանիշում այն զբաղեցրել է 3-րդ տեղը, Ժնևը՝ 8-րդ տեղը: Փարիզը զբաղեցրել է 44-րդ տեղը, Օսլոն՝ 5-րդ, Մոսկվան՝ 67-րդ տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել