«Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչի 2-րդ խաղային օրը կկայանա Ֆրանսիա-Իռլանդիա հանդիպումը: Երևանի ժամանակով այն կմեկնարկի 17.00-ին: Ներկայացնում ենք ազգային երկու թիմերի միմյանց դեմ անցկացրած դիմակայությունների վիճակագրությունը:

Ֆրանսիայի և Իռլանդիայի հավաքականները միամյանց դեմ 16 պաշտոնական խաղ են անցկացրել: Ֆրանսիացիները հաղթել են 6 անգամ, իռլանդացիները` 4 անգամ: Թիմերը 6 հանդիպում ավարտել են ոչ-ոքի:

Հավելենք, որ այսօր Ֆրանսիա-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Նիկոլա Ռիցոլիի գլխավորած մրցավարական անձնակազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել