Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի պատգամավորները արգելել են գյուղատնտեսությունում այն թունաքիմիկատների օգտագործումը, որոնք համարվում են մեղուներին ոչնչացնող: Արգելքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի սեպտեմբերից՝ հայտնում է euromag.ru-ն:

Թունաքիմիկատների օգտագործման արգելքի կոչով միջնորդագիրը հավաքել է 600 հազար ստորագրություն: Հունիսի 16-ին այն փոխանցվել է էկոլոգիայի, կայուն զարգացման և էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալին, ով խոստացել է ազդել դեբատների ընթացքի վրա՝ հօգուտ միջնորդագրի:

Ինչպես գրում է Challenges պարբերականը՝ 1990 թվականից ի վեր ամեն տարի սատկում է մեղուների մոտ 30%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել