Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 2016/17 թվականների մրցաշրջանում մեծ հույսեր է կապում թիմի կիսապաշտպան Իսկոյի հետ: Այդ մասին հայտնում է AS-ը:

Ֆրանսիացի մասնագետն Իսկոյին կխնդրի մնալ «Ռեալ»-ում: Նախորդ մրցաշրջանի վերջնամասում Զիդանն իր խաղով տպավորել է Զիդանին, ով վստահ է, որ ֆուտբոլիստը կարող է շատ ավելի լավ խաղալ:

Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուս»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: Ֆուտբոլիստը ցանկանում է բավականաչափ խաղաժամանակ ստանալ և պատրաստ է ուսումնասիրել այլ ակումբներից ստացված առաջարկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել