Իրանական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել և դրական մեկնաբանություններով տարածել են Հայաստան Հռոմի Պապի այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը միջկրոնական բարեկամական հարաբերությունների ակնառու օրինակներից է:

Ակնհայտ է, որ Արևմուտքում քարոզչական համարյա բոլոր հնարքների կիրառությամբ տևականորեն իրականացված Իրանի «դիվականացման» քաղաքականության ֆոնին Հռոմի սրբազան քահանայապետի ներկայությամբ Հայաստանից և Հայաստանում հնչող նման հայտարարությունը հարևան Իսլամական Հանրապետության նկատմամբ մեր երկրի իրական բարեկամությունը ևս մեկ անգամ հստակորեն ի ցույց դնող փաստ է՝ կարևոր մի հանգամանք՝ միտված նաև Իրանի միջազգային վարկի բարձրացմանը, ինչն, անշուշտ, չի կարող աննկատ մնալ Թեհրանում և կասկած չկա, որ հանգեցնելու է իսլամական Իրանի և քրիստոնեական Հայաստանի հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել