Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին ակտիվորեն անդրադարձել են նաև թուրքական ԶԼՄ-ները: Թուրքական մամուլը հիմնականում նշել է Հռոմի պապի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանին հղված բարեմաղթանքի, իր ելույթում ցեղասպանություն եզրույթի կիրառման, ինչպես նաև հիշեցրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրա կողմից ցեղասպանություն բառի կիրառման մասին: Թուրքական մամուլը հիշեցնում է նաև նախորդ տարի Պապի կողմից ցեղասպանություն բառի կիրառման պատճառով Թուրքիայի և Վատիկանի միջև սկիզբ առած դիվանագիտական ճգնաժամի մասին: Թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են հատկապես ՀՀ նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի ելույթի շեշտադրումներին և ցեղասպանություն որակմանը: Թուրքական մամուլն ընդգծում է, որ «Պապը Հայաստանում կրկին արտասանեց ցեղասպանություն բառը և տեր կանգնեց հայկական պնդումներին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել