Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի կողմից Նովրուզ Մամեդովին "հոգնա" անելուց հետո Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը ինքն է որոշել պատասխանել ՌԴ-ին,Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին..."ԱզերԹաջ"-ի տեղեկություններով,երեկ ելույթ ունենալով Բաքվի Խաթայի շրջանում մի խումբ զինվորականների դիմաց Իլհամ Ալիևը խոսել է Արցախին կարգավիճակ տալու մասին և մեկնաբանել Հելսինկյան եզրափակիչ ակտը..."Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալը ապագայի հարց է...Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է լինել...Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը...Այն ունի ինքնավարության կարգավիճակ...",-հայտարարել է Ալիևը...Անդրադառնալով Հելսինկյան եզրափակիչ ակտին,որին միշտ հղում են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները,Ալիևն ասել է."Թող հայկական կողմն ուշադիր կարդա Հելսինկյան եզրափակիչ ակտը...Այնտեղ հստակ նշված են սկզբունքները,որոնցից գերիշխողը տարածքային ամբողջականության սկզբունքն է...Չնայած այնտեղ կա նաև ինքնորոշման սկզբունքը...Բայց հայերն արդեն ինքնորոշվել են և ունեն հայկական պետություն,չնայած նրան,որ այս պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա...Երկրորդը, ինքնորոշման սկզբունքը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը"...
Ադրբեջանի նախագահի այս անհողաբաշխ զառանցանքը ցույց է տալիս,որ Բաքվի գործերը բավական բարդ են...Ծիծաղելի է,որ Իլհամ Ալիևը փորձում է մեկնաբանել մի փաստաթուղթ,որը շատ վաղուց մեկնաբանված է,և ԲՈԼՈՐԸ գիտեն,որ Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ նշված սկզբունքները ՀԱՎԱՍԱՐ են և որևը մեկը առաջնային չէ...Ալիևը մոռանում է,որ 1975 թ-ից հետո շատ երկրներ անկախացել են Հելսինկյան եզրափակիչ ակտի ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ սկզբունքի հիման վրա...
Ալիևն իրեն արբիտրի դեր տալով որոշում է,թե հայերը քանի պետություն պետք է ունենան,մոռանալով,որ նույն թուրքերը ունեն երեք պետություններ՝Թուրքիան,Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը,արաբները ունեն երկու տասնյակին հասնող երկրներ,իսկ ալբանացիները երկու երկիր՝Ալբանիան և Կոսովոն...Թրքացված քուրդ Իլհամի կարծիքով այն,ինչ կարելի է մահմեդականներին,այսինքն մի ազգին մի քանի պետություն ունենալը,չի կարելի քրիստոնյաներին...Չեմ էլ մեկնաբանի Ալթայից և Միջին Ասիայից 11-12 դդ-ում այստեղ հայտնվածի սերունդի ներկայացուցչի այն բարբաջանքը,թե հայերը իրենց պետությունը ստեղծել են ադրբեջանցիների(մի ժողովուրդ,որը թուրքերից "անկախացել" է 98 տարի առաջ) պատմական տարածքների վրա...
Իլհամ Ալիևը շատ լավ գիտի,որ Արցախը թքած ունի ապագայում իրեն առաջարկվող կարգավիճակի վրա,քանի որ Արցախն արդեն 22 տարի էլ ԱՆԿԱԽ է...Իսկ այն քաղաքական գործիչը կամ վարչակարգը,որը կփորձի ժողովրդի թիկունքում պայմանավորվել թշնամում հետ՝գահընկեց կարվի և կպիտակավորվի որպես ԴԱՎԱՃԱՆ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել