Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի տվյալներով՝ երկրում 15.000 մարդու բաժին է ընկնում մեկ պաղպաղակ-սրճարան: Այս մասին հայտնում է kedem.ru-ն: Դա զգալիորեն ավելի է, քան Իտալիայում, որն ունի պաղպաղակի պատրաստման ավելի հին ավանդույթներ:

Ավստրիայում, մասնավորապես՝ Վիեննայում, վերջին տարիներին նկատվում է պաղպաղակի խանութների իսկական բում: Այսօր մայրաքաղաքում կա 154 սրճարան և հրուշակեղենի խանութ, որտեղ վաճառվում է քաղցրավենիք: Հաշվի առնելով այդ տվյալները՝ Ավստրիան կարելի է համարել պաղպաղակի եվրոպական մայրաքաղաք՝ ասում են փորձագետները:

Նշվում է, որ Ավստիրայում լրջորեն հետաքրքրվել են պաղպաղակով 19-րդ դարի կեսերին, երբ իտալացի մասնագետները այնտեղ բերեցին պաղպաղակ: Այսօր երկրում այնքան են սիրում պաղպաղակ, որ ամեն տարի օգոստոսին տոնակատարություն են կազմակերպում ի պատիվ դրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել