CNN լրատվական հեռուստաընկերության պաշտոնական կայքէջը նույնպես անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին: 

« Հռոմի Ֆրանցիսկոս պապը արթնացրել է Թուրքիայի բարկությունը՝ կիրակի օրվա ելույթի ժամանակ օգտագործելով ցեղասպանություն բառը՝ որպես անցած դարի մեծ կոտորածի անվանում:

«Նախորդ դարում մարդկային մեծ ընտանիքը ապրել է երեք զանգվածային ու աննախադեպ ողբերգություն», - հայտարարել է Հռոմի պապը հայկական ջարդերի 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ՝  Սուրբ Պետրոս տաճարում:

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը բաժին հասավ Ձեզ՝ հայ ժողովրդին», - ասել է նա՝ հիշատակելով Ջոն Փոլ Երկրորդ պապի և Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի 2001 թ. հայտարարագիրը:

Ցեղասպանություն բառի գործածումը, չնայած որ այն հիշատակվում էր հայտարարագրից, դուր չի եկել Թուրքիային:

Դիվանագիտական աղմուկ

Թուրքերը՝ պապի ելույթից ժամեր անց ետ են կանչել իրենց դեսպանին Վատիկանից՝ «բանակցություններ» անցկացնելու նպատակով:

Վատիկանում Թուրքիայի դեսպանը՝ Քենան Գուրսոյը, հաղորդել է CNN-ին հեռախոսազրույցում, որ « չնայած սա առաջին դեպքն է, որ Թուրքիան ետ է կանչում իր դեսպանին Վատիկանից, դա չի նշանակում, որ դիվանագիտական կապերը խզվում են»:

« Քանի որ սա այնպիսի դեպք է, որը դուր չի գալիս մեզ, առաջին հերթին հարկավոր է խորհրդակցություն անցկացնել», - ասել է Գուրսոյը՝ ավելացնելով, որ պապի՝ ցեղասպանություն եզրույթի օգտագործումը թուրքերի կողմից դիտվում է որպես միակողմանի գնահատական:

Թվիթերի իր պաշտոնական էջում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Կավուսողլուն գրել է, որ պապի կողմից ցեղասպանություն բառի օգտագործումն «անընդունելի է» և «պատմական փաստերից և իրավական հիմքերից հեռու»:
«Կրոնական գրասենյակներն այն տեղերը չեն, որոնց միջոցով հարկավոր է ատելություն թշնամություն ցույց տալ, այն էլ անհիմն պնդումներով», - ասել է նա:

Երախտապարտ Հայաստան

Ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ զարհուրանքը շարունակական է և հայերն անհանգստանում են, երբ թուրքերը հերքում են բառի գործածման ճշմարտացիությունը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սաստել է Թուրքիային:

« Մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որտեղ Թուրքիան խոսում է ամբողջովին այլ լեզվով՝ ի տարբերություն միջազգային հանրության: Սակայն նա հենց ինքը չի հասկանում, որ այդ լեզուն տարբեր է», - ասել է նա՝ իտալական Ադնկրոնոս լուրերի գործակալության հետ զրույցի ժամանակ:

« Վերջին օրերի ընթացքում մի շարք միջազգայյին կազմակերպություններ ընդունել են բանաձևեր կամ հանդես են եկել հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությոններով: Սա նաև կոչ է Թուրքիային՝ կատարելու նույն քայլերը: Պապի խոսքերը համամարդկային արժեքներին են վերաբերում: Երբ Թուրքիան կարողանա ըմբռնել սա՝ նա կհասկանա, թե ինչ են ասում իրենց հերթին միջազգային հանրությունն ու այլ առաջնորդները», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Միլիոնից ավելի մարդ կոտորվեց

Հայերն ասում են, թե թուրքերը նախապես պլանավորել էին 1915 թ. ցեղասպանությունը: Վերջինիս ընթացքում կոտորվել էին միլիոնից ավելի անմեղ մարդիկ:

Թուրքիան պաշտոնապես հերքում է, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել: Ասում է, թե հազարավոր քրիստոնյա հայեր և թուրք մահմեդականներ զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիների արյունալի կռիվների ժամանակ:

Հայկական կառավարությունը և ազդեցիկ սփյուռքը կոչ են անում աշխարհին պաշտոնապես պիտակավորել կատարվածը որպես ցեղասպանություն: Թուրքիան նման քայլերի դեպքում ճնշման քաղաքականություն է վարում:

Հռոմի պապը կիրակի օրվա ելույթի ընթացքում ասել է, թե կաթոլիկ և ուղղափառ սիրիացիները, ասորիները, քաղդեացիներն ու հույները նույնպես մեկ դար առաջվա արյունահեղության պատճառով:

Ըստ նրա՝ նացիզմն ու ստալինիզմն էին մեղավոր հաջորդ երկու զանգվածային ողբերգությունների համար»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել