Շարունակելով նախորդ գրառմանս միտքը: Հիշեցնեմ, որ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե հստակ չգիտի, թե բացի իրենից էլ ո՞վ (նախագահի թեկնածուների մասին է խոսքը) իրավունք ունի դիմել ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով: Լավ, թող մեկնումեկն ինձ բացատրի, թե ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել մի թեկնածուի, ով, ժամանակին լինելով նախագահին կից սահմանադրական բարեփոխումներ մշակող հանձնաժողովի նախագահ, տեղյակ չէ Սահմանադրության՝ գոնե իրեն վերաբերող դրույթների պահանջներին: Նույն տրամաբանությամբ ինչպե՞ս կարելի է Վարդան Սեդրակյանին համարել էպոսագետ էն դեպքում, երբ էս սուբյեկտը ի լուր հայության հայտարարում է, թե Սասունցի Դավիթի մայրը Ծովինարն է (Ծովինարը Սանասարի և Բաղդասարի մայրն էր: Դավիթի մայրն Արմաղանն էր): Լավ, Վարդան Սեդրակյանի նկատմամբ համընդհանուր վերաբերմունքի ֆոնին ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Բա Պարույրի դեպքում ի՞նչ ասենք: Մարդուն դարձրել են երկրի վրա Աստծո փոխանորդի պես մի բան: Կրա՞կն ընկանք, որ ինչ-որ մի անասուն ռագատկից կրակել է Հայրիկյանի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել