ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ադամսթաուն քաղաքում 91-ամյա Ջոզեֆ Հիրթը, որը տասնյակներ շարունակ դասախոսություններ էր կարդում` պատմելով պատերազմի ժամանակ Օսվենցիմում իր գտնվելու մասին, խոստովանել է, որ երբեք չի եղել այդ համակենտրոնացման ճամբարի բանտարկյալ: Նրա հայտարարությունը հրապարակել են տեղի թերթերը, հայտնում է CBS-ը:

Հիրթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել նրանցից, որոնց կարող է վնասած լինել իր պատմությունը: «Ես չեմ ցանկացել նվազեցնել իրադարձությունների նշանակությունը, որոնք իրոք տեղի են ունեցել այնտեղ, կեղծ պնդելով, որ մասնակցել եմ դրանց»,- նշել է նա և ընդգծել, որ այդ ձևով ինքը պարզապես ցանկացել է լսողներին պատմել նացիստների հանցագործությունների մասին:

Ամերիկացու սուտը բացահայտել է Թուրինից պատմության ուսուցիչ Էնդրյու Ռեյդը, որն իր ուսանողների հետ հետազոտություն է անցկացրել և պարզել, որ Հիրթի կյանքի շատ փաստեր չեն համընկնում նրա հայտարարությունների հետ: Օրինակ, տղամարդու մաշկին դաջված համարը պատկանել է այլ բանտարկյալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել