Tert.am-ը գրում է.

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների առաջին համատեղ հարցազրույցը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։

-Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ո՞րն էր այս հանդիպման գլխավոր նվաճումը, կարծում եք, որ այժմ հնարավոր է երաշխավորել խաղաղություն շփման գծում։

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Ձայնի հայկական և ադրբեջանական ծառայություններից ԱՄՆ-ի արտգործնախարարությունում համատեղ հարցազրույց կազմակերպելու համար։

Սա պատմական հարցազրույց է, քանզի ես անցյալում երբևէ ադրբեջանական և հայկական ծառայությունների հետ համատեղ հարցազրույց չեմ ունեցել։ Քուսով եմ, որ սա ուղերձ է, որ կողմերը կարող են միասին աշխատել։ Փաստը, որ դուք այստեղ եք համատեղ հարցազրույց վարելու, դրական ուղերձ է ուղարկում երկու երկրներին։

Ես մեծագույն հաճույքով կհամաձայնեն խոսել հայաստանցի և արդրբեջանցի լրագրողների հետ տարածաշրջանում։

Ինչպես գիտեք, ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից, որտեղ և կայացավ երկու նախագահների միջև հանդիպումը։ Պետք է ասեմ, որ թե՛ Վիեննայի և թե՛ Պետերբուրգի հանդիպումները կարևոր էին։ Իհարկե այս խնդիրը մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր։

Դուք հարցրիք, թե ինչ համաձայնության ենք մենք եկել։ Կարևոր է հասկանալ, որ նախագահները այս հանդիպումներով փորձում են խնդրի լուծման ելքեր փնտրել, նախ նրանք որոշում կայացրեցին պահպանել հրադադարը։

Ես համոզված եմ, որ միայն և միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել։ Երկու կողմերը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդլայնմանը։ Վիեննայում հնչեցին այս հարցի շուրջ որոշ հակասություններ, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ։ Խոսքը գնում է ԵԱՀԿ մինսկի խմբի կողմից ձեռնարկվող հետաքննական մեխանիզմի մասին, որը կերաշխավորի հրադադարի պահպանումը։ Միևնույն ժամանակ հարկավոր է բանակցային կայուն գործընթաց սկսել։

Այժմ սեղանին են դրված, մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, և մեր վերջնական նպատակն է երեկարատև համաձայնագրի հաստատումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել