Tert.am-ը գրում է.

Քիչ հետո Հանրապետության հրապարակում Հռոմի պապի հանդիսապետությամբ կսկսվի էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Հրապարակում արդեն մի քանի ժամ առաջ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, որպեսզի առաջին շարքերում տեղ գրավեն՝ հույս ունենալով մոտիկից տենել Հռոմի պապին և օրհնություն ստանալ նրանից:

Հայտնենք, որ ոստիկանությունը աշխատում է խստացված ռեժիմով, առանձին ընդունում են հրավիրատոմսերով պաշտոնյաներին, քաղաքացիներին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ ժամանեց հրապարակի այն հատված, որտեղ քաղաքացիները հավաքված էին՝ ստուգելու նախապատրաստական աշխատանքները:

Նշենք, որ հավաքվածները խանդավառությամբ են սպասում Հռոմի պապին, նրանք ոգևորված են, որ անձամբ են տեսնելու Հռոմի պապին. հրապարակում չափազանց ջերմ մթնոլորտ է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ սիրով են վերաբերվում, և այդքան ժամ սպասելը նույնիսկ չի հոգնեցնում, և մարդկանց ոգևորությունը չի մարում: Քաղաքացիները շատ ջերմ են նաև ոստիկանների նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել