Tert.am-ը գրում է.

Հունիսի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հիշեցնենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում օրերս նորածինը մահացել էր ծնվելուց մեկ օր անց: Երեխայի մայրը, Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին հունիսի 18-ին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հաղորդում ներկայացնելով, որ բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով ապրել է մեկ օր և բժշկի սխալ բուժման հետևանքով մահացել է: Ըստ ծննդկանի՝ բժիշկներն իրեն հավատացրել են, որ իր նորածին երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն հաջորդ օրը փոքրիկը մահացել է։

«Արմենիա» բժշկական կենտրոնի նորածնային ախտաբանական լաբորատորիայում կատարվել է մահացած նորածին երեխայի ախտաբանա-անատոմիական քննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել