Tert.am-ը գրում է.

Հռոմի պապի կողմից Գյումրիում մատուցած պատարագին մասնակցել է շուրջ 23 հազար մարդ, ինչպես տեղացի, այնպես էլ՝ Հայաստանի ու աշխարհի տարբեր վայրերից ժամանած: Այս մասին Գյումրիում տեղակայված մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հռոմի պապի խոսնակ, մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին:

Նա նշեց, որ բաժանվել է շուրջ 23 հազար հրավիրատոմս պատարագին մասնակցելու համար, ինչը աննախադեպ էր:

Ի դեպ երեկ Ֆեդերիկո Լոմբարդիին ասել էր, որ այցելելով Հայաստան՝ շատ կցանկանար տեսնել Արարատ լեռը, որը եղանակային պայմաններով տեսնել չէր հաջողվել: Այսօր, սակայն, մոնսինյորի խոսքով, իրենց հաջողվել է տեսնել Արարատը:

«Այս առավոտ ցնծությամբ տեսանք սքանչելի Արարատ լեռը։ Այս պատմական պահին այն նույնպես խորհրդանշական էր, ուստի, կարծում եմ, որ Գյումրիի համար սա պատմական օր էր քան երբևէ»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել