Կրկին ձեզ եմ դիմում, իմ սիրելի ընկերներ: Դիմում եմ խնդրանքով: Շատ ծանր պայքար ա ընթանում: Աշխարհաքաղաքական պայքար, որը վերաբերում է նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրին: Ես նկատի չունեմ նախագահի ընտրության հարցը: Շատերը սա չեն հասկանում: Խնդրում եմ բոլոր իմ ընկերներին, բոլոր կարգին մարդկանց, ձեզնից յուրաքանչյուրին ուշադիր եղեք: Հայրիկյանի դեմ մահափորձը էդ «սառը պատերազմի» դրսևորումներից մեկն ա: Սրա հետևանքները շատ լուրջ են լինելու: Դուք այս տարվա ընթացքում կհամոզվեք: Ձեզնից ոչ մեկին չեմ խնդրում, կոչ չեմ անում աջակցել Հայրիկյանին: Ո՛չ: Բայց խնդրում եմ դարձյալ, տուրք մի տվեք ռուսական ԿԳԲ-ի ագենտների պրովոկացիաներին: Գիտեմ՝ ձեզնից շատերը համակրանք չունեն Հայրիկյանի անձի նկատմամբ: Այո՛, գիտեմ: Բայց նաև գիտեմ, որ նույն մարդիկ նաև չարություն չունեն Հայրիկյանի հանդեպ: Գիտեմ նաև, որ գնահատում են նրա պայքարը Հայաստանի անկախության համար: Այո՛, սա էլ գիտեմ: Գիտեմ նաև, որ շատ ժամանակ զուտ անմեղ ու անչար անտիպատիան եք դրսևորում ընդամենը: Հիմա խնդրում եմ՝ մի արեք դա: Հետո կանեք: Գուցե ես էլ մի լավ ծիծաղեմ՝ միանալով ձեզ: Բայց ոչ հիմա: Նորից եմ կրկնում՝ Հայրիկյանին պաշտպանելու կարիքը չկա: Ընդամենը խնդրում եմ չեզոք լինել: Չխրախուսել չարախոսներին: Բորդյուժան բաց հրահանգ տվեց Հայաստանի բոլոր ագենտներին՝ սկսել տոտալ պայքար Հայրիկյանի և բոլոր անկախականների դեմ: Ագենտները լավ գիտեն, որ այլևս առաջվա ուժը չունեն, ուստի փորձում են էս կռվում ներքաշել մեր միամիտ հայրենակիցներին: Քիչ ա մնացել, և ԿԳԲ-ի արխիվները բացվելու են: Ամեն ինչ ընկնելու ա իրա տեղը: Ու դուք, իմ հարգելի ընկերներ և բոլոր կարգին մարդիկ, հայտնվելու եք անհարմար վիճակում՝ հասկանալով, որ ակամա նպաստել եք Հայաստանի թշնամիներին: Կգա ժամանակը ու շատ շուտ, կհամոզվեք: Մոսկվայից հրահանգ ա իջեցվել, ինչը տեսնում ենք նաև Ֆեյսբուքում: Ամերիկյան զենքը (Ֆեսբուքը) Մոսկվան որոշել է ներառել իր զինանոցում: Առայժմ ավելին չեմ կարող գրել: Բայց մի բան կասեմ: Ամենաստոր պրովոկացիան ԿԳԲ-ի պատվերով, եղավ, որ «Արաբոյի» ջոկատի զոհված տղերքի մեղավորությունը փորձում են գցել Հայրիկյանի վրա: Սա սուտ է: Բոլոր հին կռված տղերքը սա գիտեն: Ես էս թեմայով կգրեմ ուրիշ անգամ: Դարձյալ խնդրում եմ ազնիվ քաղաքացիներին, ձեզ մի խառնեք Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերը կատարող «սուկաների» հետ: Թեկուզ ակամա: Խնդրում եմ տարանջատվեք դրանցից: Ես ընդամենը խնդրեցի և զգուշացրի, իսկ որոշումը ձերն է լինելու: Ամեն դեպքում շնորհակալություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել