Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Արևելյան Ատրպատականի անասունների արածեցման նպատակով վարձակալության տալու խնդրի շուրջ գրում է Гагик Арутюнян-ը. «Եթե որեւէ մեկը լավ չպատկերացրեց, թե որքան է այդ 50 հազար հեկտարը (500 քառակուսի կիլոմետրը), պարզաբանենք, որ Մեղրիի շրջանի տարածքը մոտավորապես հենց այդքան է։ Վարձակալության գումարն էլ, համապատասխանաբար, կազմելու է տարեկան 1,2 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի տարեկան աշխատավարձը, որոշ տեղեկությունների համաձայն, տարեկան 1,4 միլիոն դոլար է)։ Մի խոսքով` Հայաստանի հանրապետական իշխանությունները Նժդեհի ազատագրած Սյունիքի մի ամբողջ շրջան վարձակալությամբ հանձնում են Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին` նորմալ կազինոյի տարեկան շահույթի չափ գումարի դիմաց։ Մնում է հուսալ, որ համաձայնագիրը ստորագրած պաշտոնյան ստորագրելուց հետո չի ասել «յա Գարեգին Նժդե՛հ»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել