Հռոմի Պապի այցը Հայաստան, ամեն ինչից զատ, նաև զգալիորեն բարձրացնում է մեր երկրի վարկանիշը մասնավորապես իրանցիների աչքում: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ սովորական քաղաքացիներին և թե՛ հասարակական-քաղաքական վերնախավին, որոնք այս ուխտագնացությունը գնահատում են որպես մեր երկրի հեղինակության աճի կարևոր ցուցիչ:

Մինչ այս էլ իրանցիների ընկալմամբ Հայաստանն աշխարհի ամենակարևոր քրիստոնեական երկրներից էր, իսկ հայերը այն աստիճան էին զուգակցվում քրիստոնեության հետ, որ խոսակցական պարսկերենում «հայ» (պրսկ՝ ارمنی [արմանի] բառը նաև նշանակում է ընդհանրապես «քրիստոնյա», սակայն Հռոմի Պապի այցը, մեջբերելով հենց իրանցի գիտնականերից մեկի խոսքը, «ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է Հայաստանը համաշխարհային քրիստոնեության համար, և որ Իրանը այդ աշխարհի հետ պետք է երկխոսի և ավելի սերտ կապեր հաստատի հենց իրանցիների հինավուրց բարեկամ հայերի միջոցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել