Tert.am-ը գրում է.

Հռոմի Պապն այսօր Հայաստանում վերահաստատեց, որ 1915թ.-ի իրադարձությունները ցեղասպանություն են: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

«Բոլորդ երևի նկատեցիք, որ Պապն իր ելույթում այսօր օգտագործեց  «ցեղասպանություն» բառը: Պապը ոչ միայն արտասանեց այդ մեկ բառը՝ «ցեղասպանություն», այլ նաև  ավելացրեց ևս մի դիտարկում այդ նախադասության վերջում, նա ասաց, որ այս ողբերգությունը, ցեղասպանությունն առաջինն էր նախորդ դարի աղետալի միջադեպերի շարքում, որը կրոնական, գաղափարախոսական ու ռասայական էր: Սա նկարագիրն է նրա, ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը: Անցյալ դարի սոսկալի ողբերգությունների հետ կապված մեծ տերություններն իրենց պատասխանատվության բաժինը չեն ընդունել: Նա հստակ ասաց նաև իր խոսքում, որ Հայոց ցեղասպանությունն առաջինն էր 20-րդ դարում, որին հետևեցին մի շարք այլ ցեղասպանություններ, մասնավորապես՝ նացիզմի ու սովետների ոճրագործությունները: Այսինքն՝ Պապն ասաց, որ մյուս երկուսը ֆաշիզմն ու խորհրդային ռեժիմն էր»,- նշեց նա:

Ֆեդերիկո Լոմբարդին խոստովանեց, որ Պապի նախնական ելույթում «ցեղասպանություն» բառը չկար, բայց վերջինս անակնկալ հայտարարեց, որովհետև ուզում էր:

Հարցին, թե ինչո՞ւ նախկինում նա այդ բառը չէր օգտագործում, մոնսինյորն ասաց, որ Պապն ինքն է որոշում և այս ու նախորդ անգամ որոշել էր հայտարարել այդ մասին:

««Մեծ Եղեռնը» հայ ժողովուրդ կողմից օգտագործվող դասական բառակապակցությունն է, ինչպես «շոան»՝ հրեաների համար: Մինչդեռ, «ցեղասպանություն» բառը հստակ ամփոփում է իրողությունը: Հենց նույն նախադասության մեջ Պապն օգտագործեց երկուսն էլ: Ցեղասպանություն՝ ինչպես դա կոչվում է, ու նաև բացատրեց, թե ինչ է ցեղասպանությունը: Բոլորը գիտեն, որ դա իրականություն էր: Պապը նախկինում բազմիցս հաստատել է: Դուք կարող եք ինքներդ գնահատել՝ արդյոք որոշ եզր գործածելը ճիշտ է, թե ոչ: Մենք երբևէ չենք ժխտել, որ դա իրականությունն է: Մի քանի շաբաթ առաջ մի զրույցի ընթացքում, որը նվիրված էր Միջին Արևելքում ապրող քրիստոնյաների խնդիրներին, Պապն ասաց, որ ինքը նախընտրում է օգտագործել «ցեղասպանություն» բառը, որովհետև քաղաքականապես լիցքավորված բառ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել