Տևական ժամանակ է` ինչ յուրօրինակ զարգացումներ են տեղի ունենում հայաստանյան ներքաղաքական կյանքում: Մի կողմից տեղի է ունենում նոր քաղաքական ուժերի կազմավորում, իսկ մյուս կողմից որոշ քաղաքական ուժերում, որոնք մի քանի տարի առաջ մեծ ներուժ ունեին, քայքայման և թուլացման գործընթաց է սկսվել:

Մասնավորապես աստիճանաբար իր հասարակական ազդեցությունը կորցնում է «Ժառանգություն» կուսակցությունը, որի կազմից պարբերաբար «առնետավազք» է տեղի ունենում:
Կուսակցության ներսում կազմակերպվածության աստիճանը ցածր մակարդակի է և գոյություն չունի կուսակցության հետագա ճակատագրի շուրջ ռազմավարական մոտեցում: Եվ պատահական չէ, որ «Ժառանգություն» խմբակցությունից միայն Զարուհի Փոստանջյանն է մնացել որպես «Ժառանգության» անդամ:

Բացի դրանից կուսակցության տարբեր ներկայացուցիչները կարող են հակասական հայտարարութուններ անել չպատկերացնել, թե որն է կուսակցության ուղին և ինչ հանգրվանի են հասնելու: Իրավիճակը հասել է նրան, որ այսօր արդեն «Ժառանգության» կողմից ձևավորած Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները դուրս են գալիս խմբակցությունից:

Հետաքրքիր է` մինչև որտեղ կհասնի կուսակցության պարպման գործընթացը և այն կհամալրի ժամանակի ընթացքում քայքայված կուսակցությունների շարքը, թե ոչ: Այս հարցի պատասխանը կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել