Tert.am-ը գրում է.

Վաղը Գյումրու Վարդանանց հրապարակում աղոթք և պատարագ կմատուցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Վարդանանց հրապարակ մուտքը գյումրեցիների համար միայն հրավիրատոմսերով է:

Ներկայացնում ենք Tert.am-ի զրույցը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, վաղը հրավիրվա՞ծ եք Հռոմի պապի հետ հանդիպմանը և աղոթքին:

- Ցավոք սրտի, ես հրավիրված չեմ, բայց ինձ հրավիրել է Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի կողմից: Ես կգնամ Էջմիածին, վաղն էլ կաշխատեմ, եթե հրավիրատոմս ճարեմ, իմ կառուցած հրապարակում մասնակցեմ հանդիպմանը:

- Ասվում էր, որ Վարդանանց հրապարակը նաև Ձեր անունով էր անվանակոչվել:

- Թեկուզ էդպես, իմ դրած, իմ սարքած քաղաքապետարանով, եկեղեցիներով:

- Միտո՞ւմ եք տեսնում, պարոն Ղուկասյան, որ Ձեզ չեն հրավիրել:

- Ես չգիտեմ, ինձ հետաքրքիր էլ չի:

  • Իսկ ուզո՞ւմ եք աղոթել Հռոմի պապի հետ և հատկապես ինչի՞ համար եք ուզում աղոթել Գյումրիում:

    - Միանշանակ, ես իմ կառուցած եկեղեցում կանեմ դա: Կնայեմ՝ ոնց կստացվի: Թող աղոթք բարձրանա առ Աստված: Ինչքան շատ աղոթող լինի, էնքան Աստված կողորմա, երկրին խաղաղություն կտա, անձրևին՝ քաղցրություն, պտղոց՝ առատություն: Որ անեծքը վերանա երկրի երեսից: Ներսես Շնորհալին ասում է, որ ամենամեծ անեծքն այն է, որ ազգը ցիրուցան է լինում: Չեք զգում, որ էդպես է: Իսկ դա գալիս է հոգևորից:

    - Իսկ Գյումրու իշխանության համար, կարծում եք, պե՞տք է աղոթել:

    - Ես դրա մասին չեմ ուզում խոսել: Էդ ամբողջ քաղաքը գիտի, ամբողջ ազգը գիտի: Ուղղակի մի քանի հոգի էլ պետք է գիտենա ու վերջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել