Tert.am-ը գրում է.
Այսօր միջազգային բոլոր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու պատմական որոշման մեկնաբանումը: Այս առումով բացառություն չէ նաև հեղինակավոր The Financial Times հանդեսը, որի բնորոշմամբ` պատմության մեջ «ամուսնալուծության» ամենաբարդ գործընթացի մեկնարկը տրված է:
 
Նշվում է, որ ԵՄ-ի ղեկավարությունն արդեն ունի «բրեքզիթին» հաջորդող գործողությունների մոտավոր ծրագիր: Ըստ ոլորտի փորձագետների՝ Միացյալ Թագավորության` ԵՄ-ի կազմից դուրս գալու գործընթացը կտևի 2-10 տարի:
 
«Մենք բախվել ենք միլիոնավոր բարդ հարցերի, որոնց պատասխանները մոտ ժամանակներս հնարավոր չէ տալ», -ասել է ԵՄ-ն ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյա:
 
FT-ի անդրադարձի հեղինակը նշում է, որ սկզբի համար ԵՄ-ն պետք է 43 տարվա անդամակցությունից հետո Մեծ Բրիտանիային բացառի կառույցից ու դրանից հետո վերակազմավորի աշխարհում խոշորագույն միասնական շուկան: Եվ թեպետ Միացյալ Թագավորության և ԵՄ-ի պաշտոնական բաժանումը միանգամից տեղի չի ունենա ու երկար ժամանակ կպահանջի, այնուհանդերձ` վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականի պատճառով երկիրը կհայտնվի քաղաքական խառնաշփոթի մեջ: Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնյան ավելի վաղ հայտնել էր, որ  ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում ինքը կհրաժարվի զբաղեցրած պաշտոնից:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել