Եվ այսպես,Մեծ Բրիտանիայում երեկ՝ հունիսի 23-ին տեղի ունեցավ Հանրաքվե, որի օրակարգը Մեծ Բրիտանիայի՝ Եվրոմիությունից դուրս գալու հարցն էր։ Հարցվածների 51 տոկոսը կողմ է արտահայտվել Եվրոմիությունից դուսր գալուն, իսկ 48 տոկոսը՝ դեմ։  Էթնոտարածքային առումով Միության մեջ մնալուն կողմ են արտահայտվել Շոտլանդիան և Իռլանդիան, իսկ Անգլիան և Ուելսը քվեարկել են դեմ։ Արդեն իսկ հայտնի է,  որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, ով նաև Պահպանողական կուսակցության առանջնորդն է, հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին,  նշելով,  որ քաղաքական իշխանությունը պետք է հարգի բրիտանացի ժողովրդի ընտրությունը։ Հարաժարականը սակայն տեղի կունենա հոկտեմբեր ամսին, իսկ մինչ այդ Քեմերոնը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։

Բնականաբար, դեռ վաղ է խոսել այն ազդեցությունների, օգուտների և վնասների մասին, որոնք տեղի կունենան, եթե Մեծ Բրիտանիան այնուամենայիվ որոշի լքելը Եվրոմիությունը։ Ինչպես գիտենք,  Բրիտանիայի Պառլամենտը դեռ պետք  է հաստատի այս որոշումը, հետևաբար այն դեռ չի կարելի անվանել իրավարար փաստաթուղթ։ Խնդիրը կայանումէ նրանում, որ  Մեծ Բրիտանիայի՝ Եվրոմիությունից դուրս գալու Հանրաքվեի արդյուքները ոչ մի կերպ չի կարելի համարել կայծակ խաղաղ երկնքում։ Բրիտանացիները մշտապես հանդես են եկել քաղաքական ինդիվիուալ օրակարգ ունեցողի դերում և շատ հաճախ են ունեցել տարաձայնություններ Եվրոմիության անդամ երկրների հետ։ Պատահական չէ, որ նրանք մշտապես հատուկ կարգավիճակ են պահանջել Եվրոմիությունից։ Կոնցեպտուալ առումով այս տարաձայնությունները մշտապես եղել են, աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակներում տարբեր դիրքորոշումներ ունենալուց մինչև տնտեսական համագործակցության տարբեր ֆորմատներ։

Սակայն գոյություն ունի ևս մեկ կարևոր գործոն այս հարցում։ Խնդիրն այն է, որ եթե Պառլամենտը հաստատի հանրաքվեի արդյունքներն ու կողմ քվեարկի Եվրոմիությունից դուրս գալու օգտին, ապա այդ դեպքում արդեն հենց բուն Մեծ Բրիտանիայի Թագավորությունը բավականին վտանգված է դառնում, քանի որ Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջեյնը  արդեն հայտարարել է, որ եթե ՄԲ-ն դուրս գա Եվրոմիությունից, ապա երկիրը դուրս կգա Թագավորությունից և կմիանա Եվրոմիությանը։  Թեպետ Դեվիդ Քեմերոնը շարունակելու է ղեկավարել մինչև հոկտեմբեր սակայն, փաստորեն սրանով արդեն իսկ քարտ բլանշ տվեց ուլտրա պահպանողական եվրոսկեպտիկ Նիգել Ֆարանին, ով հանդիսանում է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոմիությունից դուրս գալու ամենավառ ջատագովը։ Առհասարակ պահպանողական կուսակցությունը այժմ բաժանված է հին պահպանողականների և նոր պահպանողականների։ Հները Եվրոմիության հետ հարաբերություններին դեմ չեն, սակայն նրանց գլխավոր պահանջը ՝կապված Մեծ Բրիտանիային արտոնություն տալու հետ, ըստ էության արդեն կատարվել է։ Ուլտրա պահպանողականները մերժում էն Եվրոմիության հետ անդամակցումը, և Ֆարանը արդեն իսկ հայտարարել է, որ հունիսի 23-ը պետք է հռչակել «Բրիտանիայի անկախացման» օր։ Սա ինչ խոսք նրան հրաշալի հնարավորություն է տալիս գալիք Պառլամենտական ընտրություններում մեծացնել սեփական հետևորդների թիվն ու հրաշալի հնարավորություն ստանալ դառնալու վարչապետ։ Փոխարենը Դեվիդ Քեմերոնն ու քաղաքական էլիտայի ներկայիս ղեկավարության դիրքերը բավականին կթուլանան այս Հանրաքվեի արդյունքներից հետո։

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Բրիտանիայի Պառլամենտը ընդունի որոշում Եվրոմիությունից դուրս գալու, ապա այդ պարագայում նույնպես դժվար է  ասել, ով  ավելի կտուժի դրանից շատ։ Բրիտանիան ունի կայուն ամուր տնտեսություն, սակայն  այսօր Հանրաքվեի արդյունքները հաշվի առնելով, Միջազգային արժութային հիմնադրամներում դոլլարի նկատմամբ ֆունտի արժեքը զգալիորեն նվազել է։ Եվրոմիությունում նույնպես ամեն ինչ հարթ չէ և սա կարող է նախադեպ դառնալ մյուս երկների համար՝սկանդինավյան երկրների օրինակով դուրս գալ Եվրոմիությունից և նրա հետ հարաբերությունները կառուցել լրիվ այլ ֆորմատով։ Համենայն դեպս մեկ բան հստակ է։ Եվրոպայի համար հասունանում են մեղմ ասած շատ դժվար ժամանակներ և իրադարձությունները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել