Հունիսի 24-ի երեկոյան Պապը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Հռոմի պապը այցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Պապն այնուհետև Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում:

Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Էջմիածնում Հռոմի պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց ա ռաքելական Սբ Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Նույն օրը Հռոմի պապը Երևանից կմեկնի Հռոմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել