«Խաչատրյան եղբայրներ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում, կառավարության որոշմամբ, ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Խաչատրյան եղբայրներ» ընկերության նպատակն է Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1,9 մլրդ դրամի ներդրումներ, որից մոտ 489 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 14 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 120 հազար դրամ, 2017թ. 130 հազար դրամ և 2018թ. 140 հազար դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել