Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին քվեարկել է Միացյալ թագավորության հպաтակների 45%–ը, իսկ 55–ը` դեմ է եղել այդ որոշմանը։ Այս մասին հաղորդում է Populus հետաքննող ընկերությունը։ Ինչպես հայտնում են ընկերության թվիթերյան էջում` սա ժողովրդի շրջանում վերջին հարցումն է այդ թեմայով։

Հանրաքվեի տեղամասերը բացվել էին առավոտյան ժամը 7։00–ին։ Բրիտանացիների առջև խնդիր էր դրված պատասխանել հետևյալ հարցին. «Պե՞տք է Միացյալ թագավորությունը մնա ԵՄ կազմի մեջ, թե՞ դուրս գա ԵՄ–ից»։

Հանրաքվեի պաշտոնական և վերջանական արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան։

Քվեարկության նախօրեին Opinium ընկերությունը ևս հարցում էր իրականացրել բնակչության շրջանում և պարզել, որ ԵՄ կազմում մնացողների քանակը զգալիորեն գերակշռում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել