Tert.am-ը գրում է.

Մարիա Զախարովան դուրս է եկել դիվանագիտական բառապաշարից, քանի որ Բաքուն կեղծիք է տարածում. Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խիստ կոշտ մեկնաբանությունը Tert.am-ի հետ զրույցում այսկերպ մեկնաբանեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Այն բառերը, որ օգտագործվում են՝ «խեղաթյուրված», «կամային մեկնաբանություն» և այլն, վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմն իր մեկնաբանություններով փաստացի ձախողում է պրոցեսը, ինչը և առաջացրել է Կրեմլի զայրույթը: Եվ հեչ պատահական չէ, որ Զախարովան նման կոշտ գնահատականներով է հանդես գալիս: Մանավանդ, որ դա ռուսական միջնորդությամբ հանդիպման արդյունքների տապալման տանող արարք է մի կողմից, և մյուս կողմից այդ սրությունը պայմանավորված է նրանով, որ դեռ պրոցեսը չսկսած՝ Բաքուն այն սպանում է, մանավանդ որ ոչ թե արտահոսք է կազմակերպում, այլ՝ կեղծիք տարածում»,-հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Ինչպես տեղեկացնում է regnum.ru-ն`՝ հունիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Զախարովան ոչ միայն հայտարարել է, որ Բաքուն նման մեկնաբանություններով սեփական կերպով է մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները, այլև այդ մեկնաբանություններն անվանել է «բավական անբարեխիղճ» կամ «ինչ-որ մեկի կողմից խեղաթյուրված»:

Ըստ որում, Զախարովան ղեկավարվել հայտարարության օրիգինալով, որը ընդունվել է Սանկտ-Պետերբուրգում հանդիպման արդյունքներով և որը նա հատուկ մեջբերել է:

Հիշեցնենք, որ Զախարովայի այս արտահայտությունները վերաբերվում են Մամեդովի այն հայտարարությանը, որ երեք նախագահների հանդիպմանը նախապատվություն է տրվել լուծման փուլային տարբերակին՝ «սկզբում 5, ապա ևս 2 շրջան վերադարձնելու» փուլերով, ինչը հերքվել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել