Tert.am-ը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղվա նիստում կքննարկի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու մասին հարցը: Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Նախագիծը հանձնաժողովի նիստի օրակարգում է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով, և հանձնաժողովը դա հիմնավորեց ՀԷՑ-ում առաջացած ճգնաժամով: Ստացվում է՝ սպառողն անգամ վաղվա էժանացումից հետո ավելի թանկ է վճարելու, քան անցյալ տարի այս ժամանակ էր վճարում, երբ դեռ սակագինը չէր թանկացել: Անցյալ օգոստոսին սակագինը թանկացավ 6.9 դրամով, իսկ հիմա էժանանում է ընդամենը 2.58 դրամով: Այս առթիվ տնտեսագետներն արդեն տեսակետ հայտնել են մամուլում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հարցը քննարկել է  սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

Tert.am-ն այսօր ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկություններն են քննարկվելու վաղվա նիստում: «Կոնկրետ առաջարկություն մենք չենք ստացել»,- ասաց Նազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել