Ահագին ժամանակ ա կասկադում չէի եղել ու առհասարակ մարդաշատ տեղեր չէի այցելել... Հանդիպում ունեի, նոր վերջացավ, քայլում էի դեպի Մաշտոց, մեկ էլ տեսնեմ մեկը մի աղջկա մազերից քաշում ա, խփում ու ինչ-որ բաներ գոռում, արանքն էլ մի ցիվիլ տղա ոչ հայկական արտաքինով փորձում ա սրան հանգստացնի, բայց լավ չի ստացվում... Արագ գնացի էդ կողմ, մի քանի հոգի էլ մոտ եկան, էսի մի կողմ ա քցում էս արտասահմանցուն ու էլի մազերը քաշում ա էս աղջկա գոռալով. «Արտասահմանցի ես տեսել ոտքերդ թուլացել ե՞ն այ ...» ու տենց ինչ-որ վատ բաներ: Մի կերպ սրան բռնում ենք մի քանի հոգով, էտ աղջիկը էն կողմ գնաց, էս մեր հերոսն էլ որոշեց, որ արտասահմանցին էլ իր մեղքի բաժինը ունի, սկսեց սրան խփելը թե բա. «Էդ իմ ձեռից ես աղջիկ տանում արա»... Էս տղեն մենակ գոռում էր. Call the Police, call the Police, բայց դե ինչ փոլիս, էսի հո իրա եվրոպաները չի... Մի կերպ պահում ենք սրան, մեկ էլ չուվը հետ եկավ, հերոսն էլ թե բա. «խայտառակ եմ անելու քեզ սաղ հարևաներիդ, ծանոթներիդ մոտ արա»... Կինո մի խոսքով... Նոր մի կերպ ճանապարհեցինք արտասահմանցուն չուվի հետ տաքսիով, էս էլ գնաց խայտառակ անելու երևի...

Ասածս ինչ ա... Բլյա, աչքիս լավ էլ անում եմ հա՞ որ գործից գնում եմ տուն իմ համար մի հատ նարգիլե ծխում, կինո նայում ու պառկում քնելու... Նու եգո նախ, կարող ա սենց մեկը ռաստվի մեզ էլ խայտառակ անի սաղի մոտ :):)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել