Tert.am-ը գրում է.

Առավելապես կարևոր է այն, որ նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման իրենց հանձնառությունը. Tert.am-ի հետ բացառիկ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման մասին:

«Վիեննայի՝ մայիսի 16-ի հանդիպումից ի վեր շփման գծի երկայնքով իրավիճակը կայունացել է, և դա հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար ավելի լավ միջավայր է ստեղծել»,- ասաց ամերիկացի համանախագահը՝ նշելով, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նաև հաստատեցին ԵԱՀԿ մոնիտորինգի առաքելության ընդլայնման իրենց պայմանավորվածությունը:

«Հուսով ենք, որ այն շուտով կընդհանրացվի: Ի վերջո, համակողմանի կարգավորման տարրերի վերաբերյալ լուրջ քննարկում տեղի ունեցավ, որը եռանախագահները կշարունակեն կողմերի հետ»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել