Ադրբեջանցի ոստիկանները հետախուզման մեջ գտնվող Թաիր Այլարովին ձերբակալելու գործողություն իրականացնելիս, ստիպված են եղել զենք կիրառել և Այլարովին վնասազերծելու փոխարեն գնդակահարել են միմյանց: Ոստիկաններից մեկը մահացել է: Ի դեպ գնդակը դիպել է գլխին. Ուղղակի բացառիկ անշեղություն:

Այստեղ ոչ թե ոստիկանի մահն է ուշագրավ, այլ այդ գործողությունն ամբողջությամբ: Ադրբեջանական ոստիկանական բարձր պատրաստվածության ցուցիչն այս իրողությամբ լրիվ ցուցադրում է: Այիսնքն ադրբեջանական ոստիկանությունը կարողանում է միայն անզեն ակտիվիստին, ցուցարարին, Ալիևի արձանի ճարտարապետական շտրիխ հաղորդողին, իրավապաշտպանին, Իլհամչոյին հայհոյողին և նման հասարակական խաղաղ անվտանգ ակցիա իրականացնողին ոչխարի պես քշել, ծեծել, քարշ տալ և այլն, իսկ այ երբ բանը հասնում է զենքով գործողություն իրականացնելուն, հիացական շփոթմունքից գիտակցությունները կորցրած իրար են ոչնչացնում: Տաղանդավոր ոստիկանական օպերացիա, այլ գնահատական դժվար է տալ:

Ի՞նչ կարելի է մաղթել Ադրբեջանի ոստիկանապետին, երևակայի, միայն քաջ առողջություն, որ այդ համակարգում նման դրսևորումների վիճակագրությունը թաքցնելու չափ հարուստ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել