Tert.am-ը գրում է.

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցը կոչել է ուխտագնացություն, որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր», ինչը լավագույնս է ընդգծել իր վերաբերմունքը. այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի  ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ներկայացրեց սրբազան քահանայապետի այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների շարքը:   

Վիգեն Սարգսյանը նշեց, որ մեծ ոգևորություն կա հայ ժողովրդի կողմից և մեծ հետաքրքրություն  ԶԼՄ-ների մոտ, ըստ որի՝ արդեն իսկ հավատարմագրվել են 600-ից ավելի լրատվամիջոցներ, որից կեսը միջազգային մամուլի ներկայացուցիչներ են:

«Բավական հագեցած է այցի ծրագիրը և 3 օր Սրբազան քահայանապետը լինելու է Հայաստանում և այցը լի է լինելու միջոցառումներով, որոնք ուղիղ հեռարձակվելու են հայկական հեռուստատեսությունով և նաև ապահովելու է հնարավորությունը արբանյակային հեռարձակմամբ բոլոր այն միջազգային հեռուստաընկերությունների համար, ովքեր հատվածաբար կցանկանան ներկայացնել այցը»,-ասաց նա:

Պապի այցի առիթով ըստ Վիգեն Սարգսյանի՝ կթողարկվի Հայփոստ ընկերության նամականիշը, նաև Կենտրոնական բանկը ունի հատուկ հատած հուշամեդալ, որը  կթողարկվի այցի մեկնարկին:

ՀՀ նախագահի աշխատակազմի  ղեկավարի խոսքով՝ հետաքրքրությունը մեծ է նաև արվեստագետների մոտ, ովքեր անդրադառնում են իրենց արվեստով պապի այցին, և նրանց մոտ ցանկություն կա, որ փոխանցեն ժամանակակից արվեստի գործեր և հուշանվերներ:

«Հուզիչ է ու նկատելի, թե ինչքան մեծ ոգևորություն է առաջացրել Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից, կա մեծ հետաքրքրություն, մեծ հոսք ուխտագնացների, որոնք ցանկանում են պատմական իրադարձությանը ներկա լինել, որ կայանալու է Հայաստանում»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանն այնուհետև անդրադարձավ ծրագրային մասին, որը կսկսվի հունիսի 24-ին ժամը 3-ին Սրբազան քահանայապետի ժամանմամբ «Զվարթնոց» օդանավակայան,  որտեղ տեղի կունենա պաշտոնական արարողություն: Որպես երկրի պաշտոնական ղեկավար՝ դիմավորումը կլինի զինվորական արարողակարգով և  հաշվի առնելով այն, որ սրբազան քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, այլ  հոգևոր առաջնորդ՝ կլինեն նաև լրացուցիչ հոգևոր էլեմենտներ, ինչպես օրինակ՝ մանկական երգչախումբ կդիմավորի, ժամանման պահին կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ մանուկների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել