Tert.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովում արձանագրված դիտարկումները պետք է անպայման իրենց ընթացքն ունենան. Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նշված հանձնաժողովի հրապարակած զեկույցին, որտեղ անդրադարձ էր կատարվել Ադրբեջանում տարվող հայատյաց քաղաքականությանը և քննադատվել այն:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չնայած այս ամառային նստաշրջանում Հայաստանին վերաբերող քննարկում չկար, բայց հայաստանյան պատվիրակները կարևորել էին իրենց աշխատանքների իրականացումը և՛ քաղաքական խմբերում, և՛ հանձնաժողովներում։

«Ինչպես նախատեսել էինք դեռ ապրիլյան նստաշրջանում, Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները միջազգային հարթակներում հետևողականորեն պետք է բարձրացնեինք և հետևողական լինեինք, որ դրանց լուծումը տրվի»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել