Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցը մեծ սկանդալ է առաջացրել հարևան երկրում...Սատանովսկու "Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող հաղթել նոր պատերազմում" արտահայտությունը, և հարցազրույցում տեղ գտած հայտնի արևելագետի դիտարկումները և տեսակետները Արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ կրկին բացահայտել են ազերիների անդաստիարակությունը և միջնադարյան վայրենի բարքերը...Սատանովկուն սկսեցին պատասխանել ալիևյան գրպանային վերլուծաբաններն ու քաղաքագետները,որոնց հոդվածները լի են անձնական վիրավորանքներով և պիտակավորումներով...Այս ամենից կարող է զարմանալ Սատանովսկին,բայց ոչ մենք,քանի որ մենք շատ լավ գիտենք,թե "ինչ" բան է եկվոր բարբարոս թուրքը,որը չի ընդունում այլակարծություն և դրան պատասխանում է վիրավորանքներով...Սրան հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին,որ Արցախ այցելելու համար Սատանովսկին հայտնվելու է Ադրբեջանի ԱԳՆ-ի "սև ցուցակում"...Ծիծաղելին այն է,որ այս որոշումը Ադրբեջանի ԱԳՆ-ն կայացրեց Եվգենի Սատանովսկու սկանդալային հարցազրույցից հետո՝մոռանալով,որ նույն Սատանովսկին մեկ շաբաթ առաջ էր դեռ այցելել Արցախ,և ազերիները նրան վաղուց պետք է այդ ցուցակում ընդգրկեին,այլ ոչ թե հիմա...Սրան գումարվեց նաև Ե.Սատանովսկու հարցազրույցի հեռացումը կայքից...Ադրբեջանցիները հույսները դրել են "ջայլամային" քաղաքականության վրա՝չկա հոդված,չկա գլխացավանք և անհարմար քննարկումներ...Այն հեռացրել են,բայց "պատասխան" վիրավորանք-պասկվիլները՝պահպանել...
Սա է Ադրբեջան պետությունը,սա է ադրբեջանցին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել