Ինչքան եմ մեկ-մեկ խղճում մեր հայերին: Ամեն քայլափոխի խաբված են: Փող են հավաքում, իրենց այս կամ այն բանից զրկում, որ իբրև թե նախընտրած բրենդից մի բան գնեն, բայց չգիտեն էլ, որ ի՞ նչ բրենդ, եթե ոչ Թուրքիայից, լավագույն դեպքում Դուբայից բերված կեղծված ապրանք է:
Վառ օրինակ Ռուժ օծանելիքի և կոսմետիկայի խանութների ցանցը: Ամեն օր զանազան գովազդներից մենք տեղեկանում ենք, որ այս խանութը Եվրոպայից օծանելիքի և կոսմետիկայի ներմուծող է, միակն է Հայաստանում, իրենց ապրանքը օրիգինալ և այլն: Բայց դե իրականությունը ոչ մի աղերս չունի այս գովազդների հետ: Բավական է մեկ անգամ այցելել Ռուժ: Ընտրում ես օծանելիք, «պռոբնիկի» բույրը շատ լավն է, անգամ շատ հնարավոր է, որ օրիգինալ է: Բայց երբ գնում ու տուն ես բերում օծանելիքը, հասկանում ես, որ քեզ վերջին հիմարի նման խաբել են ու թուրքանակ օծանելիք վաճառել:Վերջերս ընկերուհիներիցս մեկի օծանելիքը շատ հավաեցի: Իմացա, որ «Hermes L`ambre Des Merveilles» է իրեն Մոսկվայից են ուղարկել: Դե քանի որ Մոսկվայից բերելու հնարավորություն չստեղծվեց, մտածեցի գնեմ մեր մոտի օծանելիքի խանութներից մեկից: Խաբվելով գովազդներին ընտրեցի Ռուժ խանութը: Պռոբնիկը շատ նման էր ընկերուհուս օծանելիքի բույրին: 100 մլ-ն 30.000 դրամ էր: Որոշոցի ինքս ինձ նվեր անել ու գնեցի: Ոգևորված եկա տուն ու երբ բացեցի տուփը ինձ ամենամեծ հիասթափությունն էր սպասում, բույրը ընդհանրեպս նման չէր խանությում ինձ առաջարկածին: Ես գնել էի ոչ թե «Hermes L`ambre Des Merveilles», այլ երևի իրենց բերած կեղծ թուրքական ինչ որ աղբ: Հետո էլ կասեք ինչու ենք ամեն ինչը դրսից պատվիրում ու խնդրում բարեկամներն ու ծանոթները հետները բերել: Այ նման տհաճ դեպքերից խուսափելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել