Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների ցուցակը, ովքեր արգելված դեղամիջոցներ կիրառելու պատճառով որակազրկվել են ու չեն մասնակցի 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, ում արյան մեջ ստանոզոլոլ է հայտնաբերվել: Հայ մարզուհին վերջնարդյունքում, երբ հայտնի կդառնան քննության արդյունքները, կարող է որակազրկվել երկու տարով: Առայժմ նրա որակազրկումը ժամանակավոր բնույթ է կրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել