Առողջապահության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

Ոլորտը, որ ներկայացնում եք դուք, առանձնակի է կարևորվում հանրության կողմից, քանզի մարդիկ ամեն օր ձեզ են վստահում իրենց համար ամենաթանկը՝ առողջությունը: Եվ դուք, մասնագիտական ձեր բարձր պատրաստվածությամբ ու պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր եք փրկում:

Համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ ամեն օր կյանք և առողջություն պարգևելով մարդկանց ու երջանկացնելով հազարավոր ընտանիքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել